ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն ամուսնուն նշանակել է տվել օգնական, որ իրեն ԱԺ շենքի դրսում չսպասի։
Ասեք, որ ցնցող արդարացում է:
Շարքը շարունակենք:
Աննա Հակոբյանը գնում է ամուսնու հետ գործուղումների, որովհետև ասում է՝ կարոտում եմ:
Փաշինյանը երեք դստրերին հետը տարել է Ստրասբուրգ, որ աչքի առաջ լինեն:
Լենա Նազարյանն ամուսնուն բերել է ԱԺ պատգամավոր, երևի որպես ամուսնական նվեր:
Հովիկ Աղազարյանի կինը ԱԺ-ում աշխատանքի է անցել, որովհետև, բացի իր կինը լինելուց, նաև ՀՀ քաղաքացի է:
ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի բազմաթիվ բարեկամներն ԱԺ-ում են աշխատում, որովհետև իր բարեկամներն են:
Սեդա Սաֆարյանն ամուսնուն իրեն վարորդ է նշանակել, որ վտստահ լինի, որ տուն է տանում:
Էդմոն Մարուքյանի կինը նշանակվել է Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն, որովհետև․․․ Եսի՞մ:
Այ սենց որևէ բարեկամի անգործ չեն թողել․ անգամ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռին էլ պաշտոն են տվել։
Թե բա՝ խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը այլևս չկա:
Սևակ Հակոբյան